Դե Նիրոն, Դի Կապրիոն, Սքորսեզեն նկարահանվել են 70 մլն-անոց գովազդում. տեսանյութ

21:45 • 14.01.15

Ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերը Մանիլայի իր խաղատան գովազդում նկարահանել է կինոյի լեգենդար դեմքեր Ռոբերտ Դե Նիրոյին, Մարտին Սքորսեզեին, Լեորնարդու դի Կապրիոյին: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

 

Աղբյուրի տվյալներով՝ միլիարդատերը 15-ական մլն ԱՄՆ դոլար  է վճարել նրանցից յուրաքանչյուրին, իսկ գովազդի պատրաստման ընդհանուր արժեքը գերազանցել է 70մլն-ը:

 

Հոլովակը նկարահանել է Մարտին Սքորսեզեն: Դրանում Դի Կապրիոն և Դե Նիրոն մրցում են ֆիլմում միևնույն դերի համար: 

 

Հոլովակը YouTube-ում պաշտոնապես տեղադրվելուց հետո հեռացվել է, սակայն որոշ օգտատերեր կարողացել են պահպանել նկարահանումը: 

 

Դե Նիրոն, Դի Կապրիոն, Սքորսեզեն նկարահանվել են 70 մլն-անոց գովազդում. տեսանյութ