ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիան նշել է 2014-ի իր մրցանակի թեկնածուների անունները

13:14 • 14.01.15

ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիան երեկ հայտնել է 2014-ի իր մրցանակի թեկնածուների անունները։ Մեծավմասամբ գիլդիայի ընտրած լավագույն ռեժիսորն արժանանում է նաև «Օսկար» մրցանակի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Մրցանակին հավակնում են ռեժիսորներ Ուես Անդերսոնը (The Grand Budapest Hotel), Ռիչարդ Լինքլեյթերը (Boyhood), Մորթեն Տիլդումը (The Imitation Game), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն (Birdman or The Unexpected Virtue of Ignorance) և Քլինթ Իսթվուդը (American Sniper):

 

Մրցանակը ոսկեզօծ սկավառակ է՝ արծվի կերպարով։ Այն շնորհվում է այնպիսի անվանակարգերում, որոնք ներառում են խաղարկային կինոն, վավերագրական կինոն, հեռուստատեսությունը և գովազդը։

 

Գիլդիայի մրցանակաբաշխության 67-րդ արարողությունը կկայանա փետրվարի 7-ին, Լոս Անջելեսում։ Շոուն կվարի դերասանուհի Ջեյն Լինչը։

ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիան նշել է 2014-ի իր մրցանակի թեկնածուների անունները