Վուդի Ալենը նկարահանելու է իր առաջին կատակերգական սերիալը

14:09 • 14.01.15

Օսկարակիր ամերիկյան կինոռեժիսոր, դերասան և կինոարտադրող Վուդի Ալենը Amazon ընկերության հետ պայմանագիր է կնքել կատակերգական սերիալ նկարահանելու մասին, գրում է korrespondent.net-ը։

 

Ըստ պայմանագրի՝ նախագծի անվանումը դեռ գաղտնի է պահվում, սակայն արտադրությունից հետո այն 2016-ին հասանելի կլինի Amazon's Prime Instant Video հարթակում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։

 

Amazon ընկերության փոխնախագահ Ռոյ Փրայսն ասել է, որ հիանում է 79-ամյա Վուդի Ալենի աշխատանքով և մեծ պատիվ է նրա հետ միասին աշխատել նոր կատակերգական սերիալի վրա։

 

Պայմանագրի մասին հայտարարվել է, երբ Amazon-ը «Ոսկե Գլոբուս» մրցանակ է շահել «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում՝ իր «Թափանցիկը» սերիալի համար, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Ջեֆրի Թեմբորը։ 

Վուդի Ալենը նկարահանելու է իր առաջին կատակերգական սերիալը