Դերասանուհի Զոուի Դեշանելը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Զոուի Դեշանելը 2015թ. իրեն կփորձի լիովին նոր ամպլուայում` «Նորեկը» ֆիլմի աստղը կստանձնի մայրիկի դերը:
Ինչպես նշում է tatler.ru-ն, 34-ամյա դերասանուհին իր առաջին հղիության մասին լուրը հայտնել է People ամսագրին: «Չենք համբերում, թե երբ ենք հանդիպելու մեր փոքրիկին»,- ասել է երջանիկ Դեշանելը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «մենք» ասելով` Դեշանելը նկատի ունի իրեն և 42-ամյա ընկերոջը` հոլիվուդյան պրոդյուսեր Ջեյքոբ Պեչենիկին: Զույգը հանդիպում է մեկուկես տարի:














