Երգչուհի Սառա Բրայթմանը սկսել է Ռուսաստանում նախապատրաստվել տիեզերք թռչելուն
Բրիտանացի հայտնի երգչուհի Սառա Բրայթմանը սկսել է Ռուսաստանում նախապատրաստվել դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքին, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 4-ին:
Ինչպես նշում է vz.ru-ն, Գագարինի անվան տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնի ներկայացուցիչները պատմել են, որ ներկայում Բրայթմանը գտնվում է հանրահայտ Աստղային քաղաքում (Звездный городок):
Եթե Բրայթմանն իրոք տիեզերք թռչի, ապա նա կդառնա Միջազգային տիեզերակայան այցելած 8-րդ զբոսաշրջիկը: Հայտնի է, որ երգչուհին տիեզերքում կանցկացնի 10 օր:










