Ամերիկյան կինոակադեմիան նախորդ տարի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ 97.3 մլն դոլար է վաստակել
Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան 2014-ին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ վաստակել է 97.3 մլն դոլար, գրում է Газета-ն։
2013-ին արարողության ընթացքում հավաքված գումարը կազմել է 93.7 մլն դոլար։ Այդ գումարների մեծ մասը ստացվել է արարողության հեռարձակման իրավունքի վաճառքից։
Օրինակ՝ ABC հեռուստաալիքն ԱՄՆ-ում մրցանակաբաշխությունը ցուցադրելու իրավունքը գնել է մինչ 2020թ., իսկ արտերկրում «Օսկար»-ը ցուցադրում է Buena Vista International-ը։
Ընդհանուր առմամբ, 2014-ին ակադեմիան վաստակել է 151.5 մլն դոլար։ 2013-ին այդ գումարը կազմել է 134.4 մլն դոլար։










