Լոս Անջելեսում քանդել են գրող Ռեյ Բրեդբերիի տունը, որտեղ նա ապրել է 50 տարի (լուսանկարներ)
Լոս Անջելեսում քանդել են ամերիկացի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի տունը, որտեղ նա ապրել է 50 տարի, գրում է Взгляд-ը։
2012-ին գրողի մահից հետո նրա 4 ննջասենյակներով, յուրահատուկ դիզայնով, ինչպես նաև այգով տունը վաճառվել է 1.76 մլն դոլարով։ Առանձնատունը քանդելու իրավունք նոր սեփականատերը ստացել է 2014թ. դեկտեմբերի 30-ին։ Այժմ շինությունից գրեթե ոչինչ չի մնացել։
Տանը պահվող նյութերը, այդ թվում՝ գրքերը, ձեռագրերը, անհատույց հանձնվել են Ինդիանա նահանգում գտնվող Բրեդբերիի արվեստն ուսումնասիրող կենտրոնին։
«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպի հեղինակն աշխատել է իր տան աշխատասենյակում, որը գտնվել է նկուղային հարկում, մինչ իր կյանքի վերջին օրերը։










