Գվեն Սթեֆանին և Ֆարել Ուիլյամսը միասին երգել են Պադինգտոն արջուկի մասին ֆիլմի համար (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի, No Doubt խմբի մենակատար Գվեն Սթեֆանին և երգիչ, ռեփեր Ֆարել Ուիլյամսը միասին երգ են ձայնագրել «Պադինգտոնի արկածները» կատակերգության համար, գրում է lenta.ru-ն։
Shine երգի տեսանյութը հրապարակվել է YouTube տեսանյութերի ցանցում և արդեն ունի 2.6 միլիոն դիտում։ Կատակերգությունն ԱՄՆ-ի կինոէկրաններին դուրս կգա 2015-ի հունվարի 16-ին, իսկ Ռուսաստանում՝ հունվարի 22-ին։
Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների վարձույթներում հայտնված ֆիլմը հիմնված է անգլիացի գրող Մայքլ Բոնդի համանուն մանկական գրքի վրա։
Նշվում է, որ այսօրվա դրությամբ ֆիլմի եկամուտը կազմել է 122 միլիոն դոլար։
Կատակերգական ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Նիկոլ Քիդմանը, Պիտեր Կապալդին, Բեն Ուիշոուն և Սալի Հոքինսը։










