Կիմ Չեն Ընի սպանության մասին ֆիլմը DVD տարբերակով կթողարկվի փետրվարի 17-ին

13:16 • 15.01.15

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության մասին «Հարցազրույց» ֆիլմը DVD և Blu-ray տարբերակներով կթողարկվի փետրվարի 17-ին, գրում է Газета-ն։

 

Հենց Սեթ Ռոգենի և Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ այս կատակերգությունն է դարձել Sony ընկերության վրա զանգվածային հաքերային հարձակման պատճառ։

 

Blu-ray-ի համար նշվում է 19.99 դոլար գումարը, իսկ DVD-ի համար՝ 14.99 դոլար։ Երկու տարբերակներում էլ ներառված է Ֆրանկի և Ռոգենի մասնակցությամբ Naked and Afraid շոուն, որը ստեղծվել է Discovery Channel-ի համար, ինչպես նաև Ռոգենի և համառեժիսոր Էվան Գոլդբերգի մեկնաբանությունները։

 

Blu-ray տարբերակում կլինեն նաև 90 րոպե տևողությամբ բոնուսային նյութեր, այդ թվում՝ ֆիլմից հանված 14 տեսարան։

 

Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընի մասին ֆիլմը դուր չի եկել նույնիսկ Հյուսիսային Կորեայի ընդդիմադիրներին։