Ջոն Էդմարկի գեղեցիկ և հիպնոտիկ պտտվող քանդակները (տեսանյութեր)
Ջոն Էդմարկ անունով արվեստագետը ստեղծել է պտտվող հիպնոտիկ քանդակներ, որոնք կախարդանքի են նման, գրում է Gizmodo-ն։
Նա կարողացել է հիպնոտիկ էֆեկտը ստանալ հատուկ նկարահանման մեթոդի շնորհիվ։
Էդմարկը լուսանկարել է քանդակը մեկ րոպեում մի քանի պտույտ անելիս, ապա մեկ վայրկյանում նկարահանել 24 լուսանկար, այնուհետ դրանք միմյանց միացնելով՝ դարձրել է տեսանյութ, որը պատրանք է ստեղծում՝ կարծես քնադակը մխրճվում է սեղանի մեջ։











