Հարուկի Մուրակամին ամենակարևորի մասին. հայտնի գրողի մտքերը նրա ստեղծագործություններից

11:01 • 15.01.15

Շատ հաճախ դժվար է բառեր գտնել զգացմունքները, զգացողությունները և մեր կյանքի այլ բարդ երևույթներ նկարագրելու համար։ Հարուկի Մուրակամին այն գրողն է, ում դա հաջողվում է։ Նա, կարծես, գիտի, թե ինչ քիմիա է տեղի ունենում մարդկային հոգում, և գնահատում է դա շատ ճիշտ, հստակ։

 

Մուրակամիի 66-ամյակի կապակցությամբ (լրացել է հունվարի 12-ին) AdMe.ru-ն ներկայացնում է արտահայտություններ նրա հայտնի ստեղծագործություններից։

 

1. Աշխարհն առանց սիրո նույնն է, ինչ քամին պատուհանի ետևում։ Ոչ շոշափել կարելի է, ոչ շնչել։

 

2. Նախկինում կարծում էի, թե մարդիկ մեծանում են տարեցտարի, աստիճանաբար։ Բայց պարզվեց՝ ոչ։ Մարդը մեծանում է ակնթարթորեն։

 

3. Որքան մեծ է մարդը, այնքան շատ է նրա կյանքում այն, ինչն արդեն հնարավոր չէ ուղղել։

 

4. Եթե յուրաքանչյուրը հավատա, որ ամեն ինչ լավ կավարտվի, աշխարհում վախենալու ոչիչնչ չի լինի։

 

5. Ես չեմ սիրում միայնությունը։ Պարզապես ավելորդ ծանոթություններ չեմ հաստատում, որպեսզի հերթական անգամ չհիասթափվեմ մարդկանցից։

 

6.  Անկեղծ լինել միմյանց հանդեպ և օգնելու ցանկություն ունենալ՝ ահա կարևորը։

 

7. Ամենակարևորն այն չէ, ինչ հասկացել են շատերը, այլ այն փոքրը, ինչ հասկացել ես դու ինքդ։

 

8. Հիշողությունը ջերմացնում է մարդկանց ներսից։ Եվ միևնույն ժամանակ մասնատում է նրան։

 

9. Երբ երկար նայում ես ծովին, սկսում ես կարոտել մարդկանց, իսկ երբ երկար նայում ես մարդկանց՝ ծովը։

 

10. Եթե հեռվից նայել, ապա ցանկացած բան գեղեցիկ է թվում։

Հարուկի Մուրակամին ամենակարևորի մասին. հայտնի գրողի մտքերը նրա ստեղծագործություններից