Գիրության պատճառով աշխատանքից ազատված օպերային երգչուհին ներկայացել է նոր տեսքով և պատմել իր զգացողությունների մասին (լուսանկարներ)
Ամերիկացի օպերային երգչուհի Դեբորա Վոյթը, ում անունը 2004 թվականին հայտնվել էր թերթերի ու պարբերականների խորագրերում՝ «չափազանց գեր լինելու» պատճառով աշխատանքի հեռացվելու համար, պատմել է նիհարելու փորձերի և ուտելու հանդեպ իր հակվածության մասին:
Ինչպես գրում է Daily Mail-ը` 54-ամյա երգչուհուն, ով այն ժամանակ 158 կգ էր կշռում, այժմ հաջողվել է կորցնել իր մարմնի քաշի կեսը՝ ստամոքսի վիրահատության ենթարկվելով: Այժմ նա առողջ ու երջանիկ է զգում իրեն` իր հուշագրում բացահայտելով, թե որքան դժվար է եղել իր համար՝ հաղթահարել նիհարելու ողջ ընթացքը:
Իր գիրության համար երգչուհին մեղադրում է մայրիկին` նշելով, որ 14 տարեկանում նաև արդեն բավականին գեր էր և 14 համարի հագուստ էր հագնում:














