Կրակովի դատախազությունը հարցաքննել է Պոլանսկուն՝ ԱՄՆ-ի հարցման համաձայն
Լեհական դատախազությունը հարցաքննել է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն՝ ԱՄՆ նրա արտահանձնման հարցման մասին գործով, գրում է lenta.ru-ն:
Ինչպես պատմել է գերատեսչության ներկայացուցիչ Բոգուսլավա Մարչինկովսկայան, Պոլանսկին հարցաքննվել է Կրակովում, որտեղ նա ֆիլմ է նկարահանում: Նրա խոսքով՝ ռեժիսորը վստահեցրել է, որ կհամագործակցի լեհական իշխանությունների հետ:
«Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք դիմում ուղարկել դատարան»,- հավելել է նա:
Լեհական օրենսդրության համաձայն՝ եթե դատարանը վճռի, որ արտահանձնման մասին դիմումն անհրաժեշտ է բավարարել, արտահանձնման մասին վերջնական որոշումը կկայացնի Արդարադատության նախարարությունը:
Պոլանսկու քրեական հետապնդումը շարունակվում է 1977 թվականից: Ամերիկյան արդարադատությունը մեղադրում է ռեժիսորին անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:










