Կբացվի միայն քնած ժամանակ նկարող լուսնոտ ուելսցի նկարչի աշխատանքների ցուցահանդեսը. լուսանկարներ

08:15 • 15.01.15

Այսօր կբացվի ուելսցի լուսնոտ նկարիչ Լի Հեդվինի աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է The Independent-ը:

 

40-ամյա Հեդվինը հայտնի է նրանով, որ չի կարողանում նկարել, երբ արթուն է: Էդինբուրգի Քնի կլինիկան նրան «եզակի» բնորոշում է տվել:

 

Հեդվինը նման կերպ ստեղծագործում է չորս տարեկանից, սակայն սանիտար աշխատող նկարիչը միայն վերջերս է ամբողջովին տրվել արվեստին:

 

Նա վաղ շրջանից հիշում է, թե ինչպես էր քնի մեջ մատիտներով նկարում Մերիլին Մոնրոյին, իսկ երբ արթանում էր, զարմանում էր:

 

 2013-ին նա բավականին գումար էր վաստակել ՝ առցանց աճուրդի հանելով իր աշխատանքները:

 

Lee Hadwin

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist

Sleepwalking artist