Ամերիկաբնակ հայ արվեստագետը գերիրական կտավներ է ստեղծում (լուսանկարներ)
Նյու Յորքում բնակվող հայ արվեստագետ Տիգրան Ծիտողձյանը մեծ կտավներ է ստեղծում, որոնցում արտացոլված պատկերները դժվար է տարբերել իրականից, գրում է Sploid-ը։
Կտավներում երևացող մարդիկ ձեռքերով փակում են իրենց դեմքը, սակայն նրանց դեմքը դեռ երևում է։ Թվում է, թե երկու լուսանկարներ համակարգչի օգնությամբ դրվել են միմյանց վրա, սակայն ամենը նկարված է երիտասարդ հայ նկարչի վրձնով։
























