Սառա Բրայթմանը հետաձգել է տիեզերք թռիչքի պատրաստությունը՝ մոր պատճառով

16:19 • 16.01.15

Բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանի մարզումները՝ որպես զբոսաշրջիկ 2015թ.-ի աշնանը տիեզերք ուղևորվելու համար, հետաձգվել են՝ մոր հիվանդության պատճառով, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

«Նա մեկնել է Բրիտանիա՝ ընտանեկան իրավիճակով պայմանավորված, սակայն խոստացել է Մոսկվա վերադառնալ կիրակի»,- հաղորդել է «Ռոսկոսմոսի» փորձնական ծրագրի ղեկավար Ալեքսեյ Կրասնովը:

 

Դասընթացների սկիզբը տեղափոխվել է հունվարի 19-ին՝ հունվարի 15-ի փոխարեն:

 

Բրայթմանի թռիչքը նախատեսված է 2015թ-ի աշնանը և կտևի 10 օր:

 

Նրանից բացի՝ տիեզերանավի անձնակազմի կազմում կներառվեն ռուս տիեզերագնաց Սերգեյ Վոլկովը և Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Անդրեաս Մոգենզենը:

 

Բրայթմանը թռիչքի համար կվճարի 52 մլն դոլար:

 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ բրիտանացի հայտնի երգչուհի Սառա Բրայթմանը Ռուսաստանում կնախապատրաստվի դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքին, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 4-ին:

Սառա Բրայթմանը հետաձգել է տիեզերք թռիչքի պատրաստությունը՝ մոր պատճառով