Օսկարի առաջին սկանդալը. կազմակերպիչներին մեղադրել են ռասիզմի մեջ
«Օսկար» ամենահեղինակավոր կինոմրցանակի կազմակերպիչներին մեղադրել են ռասիզմի մեջ:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Dailycaller-ին հղումով, հանրության վրդովմունքի պատճառ է դարձել հավակնորդների ցուցակում կինոարդյունաբերության սևամորթ նեկայացուցիչների բացակայությունը:
Համացանցում անմիջապես կատակներ են տարածվել «պատմության ամենասպիտակ Օսկարի մասին»: Օգտատերերն անգամ #OscarsSoWhite հեշթեգն են ստեղծել` այդ մասին հայտնելու համար:
Նշվում է, որ կինոակադեմիայի նախագահը ներկա պահին հանդիսանում է աֆրոամերիկուհի Շերիլ Բուն Այզեքսը:










