Դերասան Պանինը ձերբակալվել է տասը օրով

17:51 • 16.01.15

Դերասան Ալեքսեյ Պանինը ձերբակալվել է տասը օրով: Նման որոշում է կայացրել Սանկտ Պետերբուրգի Լենինսկի շրջանի դատարանը, հաղորդում է lenta.ru-ն:


Դերասանը ձերբակալվել է հունվարի 15-ին փոքր խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար: Ոստիկանությունում բացատրել են, որ գտնվելով բաժնում, նա խանգարել է ոստիկանների աշխատանքին, ինչպես նաև հայհոյել է:


Ինքը՝ Պանինը, խոստացել է դիմել ոստիկանության սեփական անվտանգության վարչություն: «Իմ աղջկան գողացել են… Այդ առևանգումը կազմակերպել են ոստիկանության աշխատակիցները, ես կարող եմ նշել նրանց ազգանունները»,- հայտարարել է Պանինը:


Ավելի վաղ հինգշաբթի օրը Պանինը Պետերբուրգում ոստիկանական շարասյան հետևից հետապնդում է իրականացրել, որով երթևեկում էին նրա նախկին կինը աղջկա հետ: Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց տանում էին ոստիկանական բաժին ցուցմունքներ տալու համար: Դրանից առաջ Պանինը մի քանի օր շարունակ առանց հաջողության փորձել է հանդիպել երեխայի հետ:

Դերասան Պանինը ձերբակալվել է տասը օրով