Օբաման Սպիտակ տանը կկազմակերպի «Սելմա» ֆիլմի ցուցադրությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է Սպիտակ տանը ցուցադրել Ավա Դյուվերնեյի «Սելմա» ֆիլմը։ Հատուկ սեանսին ներկա կլինեն դերասանները և նկարահանող խմբի այլ անդամներ, գրում է Лента-ն։
Ֆիլմի ցուցադրությունը նախագահական նստավայրում կարող է թուլացնել հանրության արձագանքն այն փաստի հանդեպ, որ այս տարի «Օսկար» մրցանակի են ներկայացվել ավելի շատ սպիտակամորթ դերասանների մասնակցությամբ ֆիլմեր։ «Սելմա» ֆիլմը ներկայացված է «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում։
Ֆիլմը պատմում է սևամորթ բնակչության քաղաքացիական իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի գործունեության մի հատվածի մասին։ 1965-ին Ալաբամայի Սելմա քաղաքից սկսվում է երթ դեպի մայրաքաղաք՝ ընտրություններում քվեարկելու համար սևամորթներին իրավունք տրամադրելու պահանջով։










