Մերիլ Սթրիփը գերազանցել է սեփական ռեկորդը. նա Օսկարի է առաջադրվել 19-րդ անգամ

23:20 • 16.01.15

Երեկ, երբ հայտնի դարձավ Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի հավակնորդների այս տարվա ցուցակը, դրանում կար նաև անվանի դերասանուհի Մերիլ Սթրիփի անունը:

 

Այսօր բրիտանական The Guardian-ը ներկայացրվել է, որ ավանդաբար Օսկարի առաջադրվող դերասանուհին իրականում գերազանցել է սեփական ռեկորդը. նա ամենից շատ Օսկարի առաջադրված դերասանուհին է:

 

Սթրիփն իր «օսկարաշատ» հաջող կարիերան սկսել է  1978-ին «Եղջերուի որսորդը» ֆիլմում իր դերակատարման համար առաջին անգամ Օսկարի ներակայացվելուց:

 

Այդուհանդերձ՝ Սթրիփը միայն երեք անգամ է արժանացել բաղձալի արձանիկին՝  «Կրամերն՝ ընդդեմ Կրամերի», «Սոֆիի ընտրությունը» և «Երկաթե լեդին» ֆիլմերի համար:

Մերիլ Սթրիփը գերազանցել է սեփական ռեկորդը. նա Օսկարի է առաջադրվել 19-րդ անգամ