Սի Ցզինպինը վաճառել է իր գիրքը 3 միլիոն օրինակով

10:54 • 17.01.15

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի գրքի վաճառված օրինակների թիվը հասել է 3 միլիոնի, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Սի Ցզինպին. Չինաստանի կառավարումը» գիրքը լույս է տեսել 2014 թվականի սեպտեմբերին: Այն բաղկացած է չին առաջնորդի ելույթներից և 2012-2014 թվականներին գրված հոդվածներից:

 

Հաղորդվում է, որ վաճառվել է գրքի 2,95 միլիոն օրինակ չինարենով, ինչպես նաև 225 հազար օրինակ՝ օտար լեզուներով:

Սի Ցզինպինը վաճառել է իր գիրքը 3 միլիոն օրինակով