Բրյուսելում ուժեղացված հսկողության տակ է վերցվել Հրեական թանգարանը

17:17 • 17.01.15

Բրյուսելում ուժեղացված հսկողության տակ է առնվել Հրեական թանգարանը, հայտնում է gazeta.ru-ն՝ Le Soir-ին հղումով։

Շենքի մոտ հսկողության են նշանակվել 6 զինվորներ։ Բրյուսելում և Անտվերպենում կտեղաբաշխվեն ավելի քան 300 զինվորականներ, որոնք կաջակցեն ոստիկաններին հասարակական կարգի պահպանման գործում։

 

Gazeta.ru-ն հիշեցնում է, որ 2014-ի մայիսի 24-ին Հրեական թանգարանը ենթարկվել էր հարձակման, որի արդյունքում զոհվել էին 4 հոգի։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայում անվտանգության պահպանման համար ներգրավվելու են Զինված ուժերը։ 

Բրյուսելում ուժեղացված հսկողության տակ է վերցվել Հրեական թանգարանը