Լույսերով ողողված Նյու Յորքը` 2300 մետր բարձրությունից (լուսանկարներ)
Daily Mail-ը ներկայացրել է լրագրության, երաժշտության թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար տրվող Պուլիտցերյան ամերիկյան մրցանակի ( Pulitzer Prize) դափնեկիր Վինսենթ Լաֆորեթի ֆոտոշարքը, որը պատկերում է Նյու Յորքը` թռչնի բարձրությունից:
Լուսանկարիչն ամերիկյան ամենահայտնի ու լուսավոր քաղաքներից մեկի գիշերային գեղեցկությունը պատկերել է ուղղաթիռից` 2300 մետր բարձրությունից: Արդյունքում ստացված լուսանկարներն իսկապես տպավորիչ են:




















