Մահացել է եգիպտական կինոյի լեգենդ Ֆաթեն Համաման

22:21 • 18.01.15

Եգիպտոսում 83 տարեկանում շաբաթ օրը կյանքից հեռացել է եգիպտական կինոյի լեգենդ Ֆաթեն Համաման: Սրա մասին հայտնում է  France Presse-ը:

Արաբական կինոյի աստղ Համաման հանդես է եկել մոտ 100 ֆիլմերում, այդ թվում՝ կինոյի վարպետների: Եղել հանրահայտ եգիպտացի դերասան Օմար Շարիֆի կինը: Կարիերայի գագաթնակետն է համարվում եգիպտական կինոյի ոսկեդարը՝ 1940 - 1950-ականները:

Անցյալում հայտնի է եղել իր քաղաքական դիրքորոշումով, իշխանություններ հետ տարաձայնություններով, ինչի պատճառով երկար տարիներ ստիպված է եղել ապրել արտասահմանում:

Այսօր Համամայի երկրպագուները Կահիրեում վերջին հրաժեշտն են տվել նրան: Հուղարկավորությանը մարդիկ նաև սելֆիներ են արել եկած քաղաքական գործիչների, կինոաստղերի հետ:

 

 

Մահացել է եգիպտական կինոյի լեգենդ Ֆաթեն Համաման