Ժաքլին Քենեդու լուսանկարները և նամակները վաճառվել են $28.400-ով (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին առաջին տիկին (1961-1963) Ժաքլին Քենեդու՝ Ջոն Քենեդու կնոջ նամակները և 2 լուսանկար վաճառվել են Palm Beach Modern Auctions աճուրդում ռեկորդային՝ 28.400 դոլարով, գրում է Комсомольская правда-ն։
Նամակները հասցեագրված են եղել ինտերիերի ձևավորող Ռիչարդ Քեյթ Լենգհամին և Carolina Herrera նորաձևության տան գլխավոր դիզայներ Բիլ Համիլթոնին։
Աճուրդի տան համասեփականատեր Վեյդ Տերվիլերի խոսքով՝ Ժաքլինի իրերը ձեռք բերել ցանկացողները բավականին շատ են եղել, գնորդների կողմից «անհավանական հետաքրքրություն է եղել»։













