Կոբզոնը Պուտինին նվիրել է 19-րդ դարի քարտեզ, որտեղ Ղրիմը Ռուսաստանի կազմում է
Ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է 1804թ. քարտեզ, որտեղ Ղրիմը Ռուսական կայսրության կազմում է, գրում է Газета-ն։
«Մի անգամ Ավստրիայում մտա հին իրերի խանութ և տեսա 1804թ. քարտեզը, որտեղ շատ հստակ Ղրիմը նշված է Ռուսաստանի կազմում։ Ես այդ քարտեզը նվիրել եմ Վլադիմիր Պուտինին»,- պատմել է Կոբզոնը։
Նա նաև պարզաբանել է, որ այժմ նոր հումանիտար օգնություն է պատրաստում Դոնբասի բնակիչների համար, ինչպես նաև առաջարկել է դուրս բերել շրջանից բոլոր կանանց և երեխաներին։
«Դուրս բերեք այնտեղից երեխաներին, նրանք մահանում են, հիվանդանում, տանջվում։ Նրանք մեր երեխաներն են, օտար երեխաներ չեն լինում։ Ես անպայման կգնամ Դոնբաս՝ անկախ նրանից, թե այնտեղ ինչ տեղի կունենա։ Այժմ այնտեղ սպանդ է պատրաստվում։ Եթե այն չկասեցվի, դա ընդհանրապես ողբերգություն կդառնա»,- ասել է երգիչը։










