Հոլիվուդյան հանրահայտ ֆիլմի այլմոլորակայինը հայտնվել է ծառի կոճղին (լուսանկարներ)
Հոլիվուդյան տաղանդաշատ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի, թերևս, ամենահայտնի ֆիլմերից մեկն «Այլմոլորակայինն» է, որը պատմում է Երկրի վրա հայտնված բարի օտարականի մասին:

Թեև ֆիլմն ունի 30 տարվա պատմություն, այնուհանդերձ այն շարունակում է հետաքրքիր ու նայվող լինել, իսկ դրա գլխավոր հերոսի` Ի Թիի դեմքը ճանաչելի է բոլորին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բրիտանական Սքայ կղզու բնակիչ Բիլի Հարլին անտառում ծառ կտրելու ժամանակ հայտնաբերել է Ի Թիի դիմանկարը:

Հարլին այլմոլորակային դեմքը տեսել է հաստաբուն ծառի կոճղին, ինչից հետո զանգահարել է կնոջն ու խնդրել նրան շտապ բերել ֆոտոխցիկը:










