Ավստրալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին պատմող կայք է ստեղծվել

13:41 • 19.01.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող` Ավստրալիայի հանձնաժողովը կայքէջ է ստեղծել, որտեղ ներկայացված են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների օրացույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, www.armenia.com.au/100  կայքում միջոցառումների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է և ներկայացնելու համապարփակ տեղեկատվություն երկրի բոլոր շրջաններում կատարվելիք միջոցառումների մասին:

Ավստրալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին պատմող կայք է ստեղծվել