Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը քննադատել է երգչուհու մասին կենսագրական ֆիլմը
Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը ոչ մի լավ բան չի սպասում Lifetime հեռուստաալիքի՝ հանգուցյալ երգչուհու մասին նկարահանած ֆիլմից, գրում է Газета-ն։
Ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 18-ին ուշ երեկոյան։ Ինչպես հայտնել է երգչուհու ժառանգությունը տնօրինող Փեթ Հյուսթոնը՝ Անջելինա Բասեթի ֆիլմը նկարահանվել է առանց ընտանիքի թույլտվության և հակառակ Հյուսթոնի մոր ցանկության։
«Եթե կորոշեք դիտել այն, ապա իմացեք, որ Lifetime-ը հորինում է տհաճ կենսագրական ֆիլմեր հիվանդ հայտնիների մասին։ Պատրաստվե՛ք վատագույնին»,- գրել է Փեթ Հյուսթոնը երգչուհու պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ երգչուհին մահացած էր հայտնաբերվել 2012-ի փետրվարին։ 2014թ. հուլիսին նրա մայրը դիմել էր ֆիլմի հեղինակներին՝ խնդրելով չթողարկել այն։










