Ռուսական «Լևիաթան» ֆիլմն արժանացել է Լոնդոնի կինոքննադատների մրցանակին

09:58 • 19.01.15

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը, որն օրեր առաջ արժանացել էր «Ոսկե գլոբուս» մրցանակի, արժանացել է նաև Կինոքննադատների լոնդոնյան միության մրցանակին՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, գրում է newsru.com-ը։

 

Ռուսական ֆիլմի մրցակիցներն են եղել Ժան Պյեռ և Լյուկ Դարդենների «Երկու օր, մեկ գիշեր» (Ֆրանսիա) և Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմռան քուն» (Թուրքիա), ինչպես նաև Պավել Պավլիկովսկու «Իդա» (Լեհաստան) ֆիլմերը։

 

Բացի այդ՝ «Լևիաթան» ֆիլմն ընդգրկվել է 2014թ. լավագույն ֆիլմերի 10-յակում՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը։

Ռուսական «Լևիաթան» ֆիլմն արժանացել է Լոնդոնի կինոքննադատների մրցանակին