Ցուկերբերգն առաջարկել է իր վիրտուալ գրական ակումբի անդամներին քննարկել բռնության մասին գիրքը
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր վիրտուալ A Year of Books գրական ակումբի Facebook-յան էջում առաջարկել է օգտատերերին քննարկել արդեն երկրորդ՝ գիտնական և հոգեբան Սթիվեն Պինկերի «Լավագույնը մեր մեջ» գիրքը:
Գիրքը պատմում է այն մասին, որ ժամանակակից հասարակությունում նվազում է բռնության մակարդակը: Facebook-ում ակումբի էջի բաժանորդները կարող են ազատ ձևաչափով քննարկել առաջարկվող ստեղծագործությունները՝ չշեղվելով այլ թեմաների վրա:
Էջում քննարկված առաջին գիրքը դարձել է Մոյզես Նաիմի «Հաջողություն, իշխանություն» գիրքն աշխարհաքաղաքական և բնապահպանական ճգնաժամերի մասին:
Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգն ինքն իրեն ամանորյա խոստում էր տվել 2015 թվականին յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ մեկական գիրք կարդալ: Նաիմի գիրքը Ցուկերբերգի հայտարարությունից հետո Amazon-ի վաճառքի վարկանիշում 44.369-ից բարձրացել է 10-րդ տեղը:










