Օպերային թատրոնում Գյումրու անմեղ զոհերի հիշատակի համերգ կկազմակերպվի

18:30 • 20.01.15

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 21-ին տեղի կունենա հիշատակի համերգ, այս մասին տեղեկացնում է թատրոնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Համերգին կմասնակցեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և մենակատարները: Մուտքն ազատ է:


 

 

Օպերային թատրոնում Գյումրու անմեղ զոհերի հիշատակի համերգ կկազմակերպվի