Ճապոնացիների նոր սարքը թույլ է տալիս հաշմանդամ երեխային դաշնամուր նվագել աչքերով (լուսանկարներ, տեսանյութ)

12:12 • 20.01.15

Ճապոնացի մասնագետները ստեղծել են հեղափոխական սարք, որը թույլ է տվել հաշմանդամ երեխային դաշնամուր նվագել` օգտագործելով աչքերը:

 

The crowd-funded project has been developed in conjunction with the University of Tsukuba’s Special Needs Education School for the Physically Challenged

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Eye Play the Piano սարքը համալրված է այնպիսի զգայակներով, որոնք հետևում են այն կրողի աչքի շարժումներին:

 

Second-year student Kota spent four months learning the play the piece while providing invaluable feedback to the developers

 

Ստորև ներկայացված տեսանյութի հերոսը դպրոցական Կոտա Նումաջիրին է, ով ապշեցրել է ծնողներին ու համադասարանցիներին՝ վիրտուալ կերպով դաշնամուր նվագելով:

 

A teacher helps high school student Kota Numajiri from Japan put on the FOVE headset

 

Տղան պատմել է, որ սարքին տիրապետելու համար ինքը 4 ամիս շարունակ պարապել է:
Ներկայում ճապոնացի մասնագետները պատրաստվում են սկսել սարքի սերիական արտադրությունը` երկրի հաշմանդամ երեխաների համար նախատեսված 135 դպրոցի աշակերտներին բաժանելու համար:

 

The specially-designed headset uses virtual technology to track the eye movements of the wearer which is then relayed to a connected piano, which in turn plays the music
 

 

Ճապոնացիների նոր սարքը թույլ է տալիս հաշմանդամ երեխային դաշնամուր նվագել աչքերով (լուսանկարներ, տեսանյութ)