Ֆիլհարմոնիկ նվագախումբը բջջային հեռախոսների հավելված է ներկայացրել

18:37 • 20.01.15

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն ունի «Philharmonic» անունով բջջային հավելված iOS և Android համակարգերի համար:

«Արմենպրես» -ին  ՀԱՖՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավելվածը հարմար միջոց է հետևելու նվագախմբի գործունեությանը: Այն հնարավորություն է տալիս ստանալու տեղեկատվություն ամենշաբաթյա համերգների, ամենամսյա լրատուների, պաստառների, մենակատարների, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի և այլնի մասին:

Հնարավոր է լսել երաժշտություն և դիտել տեսանյութեր, կարդալ նվագախմբի պատմությունը՝ հիմնադրման պահից՝ 1925-ից ի վեր:

Շուտով հավելվածը կապահովի որոշ համերգների ուղիղ հեռարձակում, և հասանելի կդառնա նաև Հայկական սիմֆոնիկ երաժշտության ինտերնետային ռադիոն: 

Ֆիլհարմոնիկ նվագախումբը բջջային հեռախոսների հավելված է ներկայացրել