Ջոբսի տան ավտոտնակում սկսվել են Apple ընկերության հիմնադրի մասին ֆիլմի նկարահանումները (լուսանկարներ)

12:31 • 20.01.15

Ամերիկյան Universal Pictures ընկերությունը, որը ձեռք է բերել Ուոլթեր Այզեքսոնի գրքի և Աարոն Սորկինի սցենարի էկրանավորման իրավունքը, սկսել է նկարահանման աշխատանքները, գրում է iphones.ru-ն։

 

Ֆիլմի ստեղծումը սկսվել է Apple ընկերության համար կարևոր վայրում՝ այն ավտոտնակում, որտեղ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հավաքել են Apple 1 համակարգիչը։ Նկարահանող խումբն արդեն աշխատում է Լոս Ալտոսում Ջոբսի տան ավտոտնակում, որտեղ կնկարահանվի ապագա ֆիլմի առաջին տեսարաններից մեկը։ Նախ՝ փոփոխվել է ներքին հարդարանքը՝ այն ժամանակին համապատասխանեցնելու համար։

 

Հետագայում նկարահանումները կտեղափոխվեն Սան Խոսե և Բերքլի քաղաքներ։ Ֆիլմի ռեժիսորն է Դենի Բոյլը, գլխավոր դերերը կատարում են Մայքլ Ֆասբենդերը, ով կկատարի Սթիվ Ջոբսի դերը, և Սեթ Ռոգենը, ով կներկայանա Սթիվ Վոզնյակի դերում։ Տարբեր փուլերում նկարահանումներին կմասնակցեն այլ հայտնի դերասաններ։


 

Ջոբսի տան ավտոտնակում սկսվել են Apple ընկերության հիմնադրի մասին ֆիլմի նկարահանումները (լուսանկարներ)