Քոեն եղբայրները կգլխավորեն Կաննի կինոփառատոնի ժյուրին

10:44 • 20.01.15

Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահները 2015-ին կդառնան ռեժիսորներ Ջոել և Իթան Քոենները, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։

 

2014-ին կինոփառատոնի ժյուրին գլխավորել էր ռեժիսոր և սցենարիստ Ջեյն Քեմփիոնը՝ Նոր Զելանդիայից։

 

Նշվում է, որ Կաննի փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին կգլխավորի միաժամանակ 2 մարդ։

Քոեն եղբայրները կգլխավորեն Կաննի կինոփառատոնի ժյուրին