Ֆեդերիկո Ֆելինին և նրա գլուխգործոցները. այսօր լրանում է իտալացի կինոռեժիսորի 95-ամյակը (լուսանկարներ)
Իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, նեոռեալիզմի և հեղինակային կինոյի դասական Ֆեդերիկո Ֆելինին ծնվել է 1920թ. հունվարի 20-ին Ռիմինի քաղաքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
1944-ին Ֆելինին ծանոթանում է ռեժիսոր Ռոբերտո Ռոսելինիի հետ և դառնում նրա օգնականը։ Նրանց համատեղ աշխատանքը դառնում է «Հռոմ՝ բաց քաղաք» ֆիլմի սցենարը։ Այդ ֆիլմի թողարկումից հետո Ֆելինին հայտնի է դառնում որպես դրամատիկ սցենարիստ։
Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Վարյետեի լույսերը» (1950) ֆիլմն է, որը նկարահանվել է Ալբերտո Լատուադայի հետ։ Իսկ 1952-ին թողարկվում է նրա առաջին ինքնուրույն ֆիլմը՝ «Սպիտակ շեյխ»։
Ռեժիսորը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում «Ճանապարհ» և «Կաբիրիայի գիշերները» ֆիլմերից հետո։ Երկու ֆիլմերն էլ արժանացել են «Օսկար» մրցանակի՝ որպես «Լավագույն օտարալեզու ֆիլմ»։
1992-ին, ըստ Կինոգործիչների բրիտանական ինստիտուտի, Ֆելինին ճանաչվում է 20-րդ դարի թիվ մեկ ռեժիսոր։































