1939թ. «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմը Հոլիվուդի ամենաազդեցիկ ֆիլմ է ճանաչվել

15:51 • 20.01.15

ԱՄՆ-ի Իլինոիս նահանգի Հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Հոլիվուդի ամենաազդեցիկ ֆիլմ կարելի է համարել 1939թ. «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմը՝ Ջուդի Գարլենդի գլխավոր դերակատարմամբ, գրում է Газета-ն։

 

Հետազոտության հեղինակները ստուգել են ֆիլմերն ըստ նրա, թե որքան են նրանք մեջբերվում այլ ֆիլմերում՝ բացառելով այն կինոժապավենները, որոնք նկարահանվել են առնվազն 25 տարի հետո օրիգինալի թողարկումից հետո։

 

«Օզ երկրի հրաշագործը», այսպիսով, հավաքել է 565 կինոմեջբերում։

 

1977թ. «Աստղային պատերազմներ» եռապատման առաջին ֆիլմը 2-րդ հորիզոնականում է՝ 297 մեջբերումով։

 

Ալֆրեդ Հիչքոքի «Փսիխո» թրիլերը 3-րդ հորիզոնականում է՝ 241 մեջբերումով։

1939թ. «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմը Հոլիվուդի ամենաազդեցիկ ֆիլմ է ճանաչվել