Ճապոնացի վարպետի հիպերիրական քանդակները` լուսանկարներով
Հիպերիրական նկարներին փոխարինելու են գալիս անհավանականորեն իրական թվացող կիսանդրիները:
Ինչպես գրում է Oddity Central-ը` նմանօրինակ 3D քանդակներն այնքան իրական են թվում, որ կարող են մրցակցել Մադամ Տյուսոյի թանգարանի մոմե ցուցանմուշների հետ: Այս արձանները ճապոնացի նկարիչ Կազուհիրո Ցուջիի աշխատանքներն են, ով կաղապարաձուլման և քանդակագործության տարբեր տեխնիկաներ է կիրառում` ստեղծելու իր հիասքանչ արվեստը:
Կիոտոյում ծնված արվեստագետն իր սերը արվեստի, գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ սկսել է արտահայտել նկարչությամբ, լուսանկարչությամբ՝ դեռևս մանկուց: Մեծանալով՝ նա տարբեր տեխնիկաներ է փորձարկել` վերջապես հայտնաբերելով, որ իր իրական տարերքը դիմանկարչությունն է: Նրա հիպերիրական գործերի շարքում են Աբրահամ Լինքոլնի, Սալվադոր Դալի, Էնդի Ուորհոլի կիսանդրիները:





















