Մայք Թայսոնը երգ է ձայնագրել Մադոննայի հետ

17:24 • 20.01.15

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը երգ է ձայնագրել Մադոննայի հետ: Այդ մասին ասված է Facebook-ում երգչուհու պաշտոնական էջում, գրում է lenta.ru-ն:

 

Ամերիկացի բռնցքամարտիկը մասնակցել է Iconic երգի ձայնագրությանը Մադոննայի և ռեփեր Չանսելոր Բենեթի հետ, ով ելույթ է ունենում Chance the Rapper կեղծանունով:

 

Երգը կընդգրկվի Rebel Heart ալբոմում, որի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2015 թվականի մարտի 10-ից:

Մայք Թայսոնը երգ է ձայնագրել Մադոննայի հետ