«Օսկարի» թեկնածու ֆիլմի ռեժիսորին մեղադրում են մարդասպանին մեծարելու համար

13:35 • 20.01.15

Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի մասնակցությամբ Քլինթ Իսթվուդի «Դիպուկահարը» ֆիլմը ռեկորդներ է սահմանում հունվարյան վարձույթում՝ առաջին հանգստյան օրերի ընթացքում հավաքելով ավելի քան 90 մլն դոլար, սակայն ոչ բոլորին է ֆիլմը դուր գալիս։

 

Մի շարք հայտնիների, կինոակադեմիկոսների և լրագրողների կարծիքով՝ ֆիլմն ավելի քան 150 հոգու սպանած մարդուն հերոսացնում է, գրում է filmpro.ru-ն։

 

Ֆիլմը հիմնված է Քրիս Քայլի «Ամերիկացի դիպուկահարը. ԱՄՆ ռազմական պատմության մեջ ամենամահաբեր դիպուկահարի ինքնակենսագրությունը» գրքի վրա։

 

Պաշտոնապես հաստատվել է 160 սպանություն, որոնք իրականացրել է Քայլն Իրաքում պատերազմի ժամանակ։ Անձամբ Քայլը սպանվել է 2013թ. փետրվարի 2-ին՝ զորացրված 25-ամյա զինվոր Էդի Ռութի կողմից։

«Օսկարի» թեկնածու ֆիլմի ռեժիսորին մեղադրում են մարդասպանին մեծարելու համար