245.000 եվրո. Ալեքսանդր 3-րդի ոսկյա թուրը վաճառվել է աճուրդում (լուսանկար)
Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 3-րդին պատկանած ոսկյա թուրն անցած հանգստյան օրերին կայացած աճուրդի շրջանակներում վաճառվել է 244.700 եվրոյով:
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, վաճառված նմուշը եղել է Մոնակոյի իշխան Լուի 2-րդի (ներկայիս ղեկավար Ալբերի նախապապը) մասնավոր հավաքածուի մասը: Դրանում ներառված են հազարավոր իրեր, որոց մեծ մասը կապված է Նապոլեոնի դարաշրջանի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդի ժամանակ վաճառվել է նաև 1804թ. ոսկեպատ բրոնզից պատրաստված արծվի նշանը, որն Ալեքսանդր 3-րդի հրամանով դարձել է ռուսական կայսրության խորհրդանիշն ու պատկերվել դրոշների ու զինանշանների վրա:
Հայտնի է, որ նմուշը վաճառվել է 109.500 եվրոյով:











