Բեթհովենի հայտնի ստեղծագործությունների հիմքում կարող է լինել նրա իսկ սրտի բաբախյունը. գիտնականներ
Նրանք, ովքեր լսում են Բեթհովենի երաժշտութունը, կարող են կարծել, որ այն ինչ-որ չափով նման է սրտի աշխատանքի կամ սրտխփոցի, և ըստ նոր հետազոտության՝ այդ նկարագրությունը զարմանալիորեն իրատեսական է:
Ինչպես ներկայացնում է The Huffington Post-ը` Միչիգանի և Վաշինգտոնի համալսարանի համատեղ ուսումնասիրության արդյունքում կարծիք է առաջ եկել, որ անսովոր ռիթմերը, որոնք լսվում են բեթհովենի ամենանշանավոր գործերում, նման են առիթմիայով տառապող մարդու սրտխփոցին, որով էլ տառապելիս է եղել երաժիշտը` ըստ նոր հետազոտության:
«Կենսաբանության և բժշկագիտության հեռանկարներ» ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները, որոնց թվում են սրտաբան, բժշկագետ-պատմաբան և երաժշտագետ, նկարագրել են կապը գերմանացի կոմպոզիտորի սրտի հավանական հիվանդության և նրա երաժշտության միջև:
Գիտնականները ուսումնասիրել են Բեթհովենի մի շարք ստեղծագործությունների ռիթմիկ նշանները` գտնելու կապը նրա հիվանդության հետ, և իսկապես հայտնաբերել են, որ նրա հայտնի գործերից շատերի ռիթմը արտացոլում է սրտի առիթմիկ բաբախյունը:










