Դմիտրի Խառատյանն այսօր նշում է 55-ամյակը (լուսանկարներ)
Ազգությամբ հայ հայտնի դերասան Դմիտրի Խառատյանն այսօր նշում է 55-ամյակը:
Մանկության տարիներին նա նույնիսկ չի էլ մտածել դերասանի կարիերայի մասին, սիրել է «տղաների խաղեր», տարված է եղել սպորտով և երաժշտությամբ, կիթառ է նվագել և երգել: Հենց այդ ունակությունների շնորհիվ էլ նա հայտնվել է կինոյում. «Розыгрыш» ֆիլմում նա կատարում է Իգոր Գրուշկոյի դերը: 1977-ին ֆիլմը հայտնվել է էկրաններին, և Դմիտրին, ինչպես ասում են, առավոտյան արթնացել է հայտնի, գրում է calend.ru-ն:
1987-ին Սվետլանա Դրուժինինայի «Գարդեմարիննե'ր, առա'ջ» ֆիլմում Խառատյանը կատարում է գլխավոր դերերից մեկը և դառնում միլիոնավոր կանանց կուռքը: 1991 և 1992թթ. նա նկարահանվում է ֆիմի հաջորդ մասերում:
Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում նա կատարել է ավելի քան 90 կինոդեր: Այժմ բացի կինոյում նկարահանվելուց Խառատյանը խաղում է նաև ներկայացումներում, մասնակցում է ֆիլմերի հնչունավորմանը, տարբեր նախագծերի և վարում շոուներ և հաղորդումներ։



















