Հայաստանն ու Կոտ Դ՛ Իվուարը կհամագործակցեն մշակույթի ոլորտում
Հայաստանը մշակութային ոլորտում կհամագործակցի Կոտ Դ՛ Իվուարի հետ, ինչի համար աֆրիկյան այս պետության հետ նախատեսվում է համաձայնագիր կքնել:
Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստում:
Կողմերը պարտավորվում են հնարավորինս խթանել և զարգացնել մշակութային փոխանակումները երկու երկրների միջև` «այսպիսով աջակցելով իրենց ինքնատիպ մշակույթին և այս ոլորտում իրենց գործունեությանը»:
Այս նպատակով կողմերը դյուրին կդարձնեն`ցուցահանդեսային փոխանակումները, նկարիչների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մասնագետների փոխանակումը, մշակութային միջոցառումների փոխանակումը (պար, երաժշտություն, թատրոն, մնջախաղ և այլն), ) ֆիլմերի և վավերագրական ֆիլմերի փոխանակումները, գրքերի, ամսագրերի և այլ հրատարակությունների տարածումը, արվեստի և մշակույթի ոլորտի ստեղծագործողների, մասնագետների և արհեստավարժների միջև փորձի փոխանակումը, մասնակցությունը մյուս երկրում կազմակերպվող միջազգային կինո-փառատոներին և այլ մշակութային միջոցառումներին, ինչպիսիք են` գրքի տոնավաճառը կամ մշակութային փառատոները, մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շարժմանը, որոնք անցկացվում են յուրաքանչյուր երկրում` մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունների շրջանակներում:










