Կիմ Չեն Ընի սպանության մասին ֆիլմն առցանց վարձույթում 40 մլն դոլար է հավաքել
Sony ընկերության «Հարցազրույց» սկանդալային ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի մասին, համացանցում 3 շաբաթվա ցուցադրության ընթացքում հավաքել է 40 մլն դոլար, գրում է РИА Новости-ն:
Ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Լինթոնը հայտնել է, որ օգտատերերը ֆիլմը ներբեռնել են 5.8 մլն անգամ և այդ իրադարձությունն անվանել է «էական շրջան» ընկերության պատմության մեջ:
Բացի այդ՝ ֆիլմը հավաքել է ավելի քան 6 մլն դոլար ԱՄՆ-ի որոշ կինոթատրոններում ցուցադրության արդյունքում:










