Միշել Օբաման ամուսնու ելույթին ներկայացել է The Good Wife սերիալի հերոսուհու կոստյումով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ամուսնու ելույթին ներկայացել է The Good Wife ամերիկյան քաղաքական հեռուստասերիալի հերոսուհու կոստյումով, գրում է gazeta.ru-ն՝ The Daily Mail-ին հղումով։
Խոսքը Michael Kors բրենդի հագուստի մասին է։ Ինչպես նշվում է՝ Բարաք Օբամայի կինը բազմաթիվ հաճոյախոսություններ է ստացել իր հասցեին, մինչ իր ամուսինը ելույթ է ունեցել Կոնգրեսում։
Սերիալում դերասանուհի Ջուլիանա Մարգուլիսը կատարում է վարկաբեկված քաղաքական գործչի կնոջ դերը, ով կրում է Միշել Օբամայի նույնանման կոստյումը։














