Վատիկանի Սրբերի միաբանությունը մտադիր է եկեղեցական դոկտորի կոչում շնորհել Գրիգոր Նարեկացուն
Վատիկանում ավարտվում է Սրբերի միաբանության ժողովը, որի ժամանակ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել Հռոմի պապի հայտարարության համար, որով նա կհայտնի, թե ով է ստանալու Եկեղեցու նոր եկեղեցական դոկտորի կոչումը:
Այս մասին հայտնում է Info Catolica կայքը` նշելով, որ Կաթոլիկ եկեղեցու այդ կոչմանը, որը շնորհվում է վաստակավոր աստվածաբաններին, արժանանալու է Հայ եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացին: 10-րդ դարում ապրած հայ վանականին կաթոլիկ աշխարհում անվանում են հայերի Սան Ագուստին, իհարկե, ոչ թե նրա ստեղծագործությունների քանակի, այլ այն ազդեցության համար, որը դրանք թողել են հավատացյալների շրջանում:
Հայ եկեղեցու վարդապետը ծնվել է 950 թվականին` գրողների ընտանիքում` Նարեկ փոքրիկ գյուղում: Նրա մայրը մահացել է, երբ Նարեկացին դեռ մանուկ հասակում էր, իսկ հայրը` Խոսրովը, ով ավելի ուշ արքեպիսկոպոս է դառնում, Գրիգորին և նրա եղբորը` Հովհաննեսին, կրթության է տալիս կնոջ հորեղբոր` փիլիսոփա Անանիա Նարեկացու մոտ:
Նարեկավանքը, որտեղ 1003 թվականին վախճանվել է Նարեկացին, որպես կրոնական համայնք ավերվել է 20-րդ դարում` Հայոց ցեղասպանության ժամանակ` Թուրքիայում իշխանության գլուխ բարձրացած երիտթուրքերի կողմից:










