Հյուսիսային Կորեան իր «պատասխանն» է տվել հանրահայտ Spice Girls-ին (լուսանկարներ, տեսանյութեր)
Հյուսիսային Կորեան թեև մերժում է արևմտյան կենսակերպին բնորոշ ամեն բան, այնուհանդերձ փոփ երաժշտությունն այնտեղ շատ սիրված է: Ավելին, այդ երկրում գործում է ժամանակին մեծ ճանաչում ունեցող Spice Girls բրիտանական փոփ խմբի հյուսիսկորեական տարբերակը:
Ինչպես նշում է odditycentral.com-ը, խումբը կոչվում է Moranbong Band: Դրա ամենահայտնի երկրպագուն երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն է: Հայտնի է, որ երիտասարդ բռնապետն անձամբ է ընտրել խմբի երգչուհիներին:
Աղբյուրը նկատում է, որ խումբն այնպիսի հեղինակություն է վայելում երկրում, որ նրանց համերգների հեռարձակման ժամանակ Փհենյանի փողոցները գրեթե դատարկվում են:
Սակայն երաժշտագետների կարծիքով՝ Moranbong Band-ը ծառայում է բռնատիրական ռեժիմին, ու խմբի նպատակն է իշխանություններին ներկայացնել ավելի մեղմ կողմից: Նրանց երգերի մեծ մասը գովերգում է Հյուսիսային Կորեան ու դրա իշխանություններին:










