Երբ հատվում են սահմանները. տեսողական խաբկանք առաջացնող կտավներ` կանադացի նկարչից (լուսանկարներ)

08:15 • 21.01.15

Կանադացի նկարիչ Ռոբերտ Գոնսալվեսի նկարներում պատկերվող գեղեցիկ ու հիպնոսացնող պատրանքները զվարճալի կերպով վերափոխում են դիտողի ընկալումը` հարցականի տակ առնելով` արդյո՞ք ճիշտ եք ընկալել նկարում պատկերված  տեսարանը, արդյո՞ք ամեն ինչ իրական է:


Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` արվեստագետի նկարներից շատերում բարդ է գտնել այն սահմանը, որում  հատվում-միահյուսվում են բազմակի պատմությունները` ստիպելով նայողին՝ ետ հայացք նետել նախորդ պատկերին ու հասկանալ, թե որտեղ այն ավարտվեց, և որտեղից մի նոր պատմություն սկսվեց: Նրա գործերը հաճախ վերածվում են տեսողական խաբկանքի` միևնույն ժամանակ արվեստի մեծ գործեր ներկայացնելով:


Գոնսալվեսը արվեստի  նկատմամբ սեր ունեցել է վաղ մանկուց, իսկ նկարել սկսել է 12 տարեկանից:

 

 

 

 

Երբ հատվում են սահմանները. տեսողական խաբկանք առաջացնող կտավներ` կանադացի նկարչից (լուսանկարներ)